Բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Գաղտնիք չէ, որ նա մշտապես հայտնվում է սկանդալների կիզակետում:
Վերջին օրերին Մագան իր հանգիստն էր վայելում, որի ընթացքում հաճախ լողազգեստով լուսանկարներ էր հրապարակում:
Դերասանուհու լուսանկարները մեծ ակտիվությամբ լայքեր և մեկնաբանություններ էին ստանում:
Մեր աչքից չի վրիպել Ագնեսա Շահնազարյանի մեկնաբանությունը` Մագայի լուսանկարներին, որը մեկը չէ, երկուսը չէ: Ինչ խոսք`իրապես Ագնեսան չի կարողանում աչքը կտրել:
Նշենք, որ Մագան հանգստանում էր Սուրեն Փահլևանյանի հետ, որոնց համատեղ ջերմ կադրերը ևս ներկայացրել ենք: