Տեսեք`որքան մեծ որդի ունի Ալլա Լևոնյանը. երգչուհու հուզիչ շնորհավորանքը`որդուն

  • Nov 27, 2023

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է որդու հետ ջերմ լուսանկար և շնորհավորել որդու ծննդյան տարեդարձը

Հետևելով երգչուհու հրապարակմանը`երևում է, որքան մեծ որդի ունի Ալլա Լևոնյանը:

Նշենք, որ Ալլա Լևոնյանը տարիներ շարունակ հայկական շոուբիզնեսում է։ Ալլան մեծ ավանդ ունի հայ երգարվեստում, նրա բոլոր երգերը կարճ ժամանակում սիրելի են դառնում հանրության համար։
Երգչուհին իր հարցազրույցների ժամանակ հաճախ է պատմում անցած բարդ ճանապարհի մասին, իսկ անձնական կյանքի ու ընտանիքի մասին նա նախընտրում է շատ փակագծեր չբացել։

Ալլան ու Սերոն ամուսնացած են արդեն 20 տարի։
Երգչուհին իր վերջին հարցազրույցի ընթացքում, առաջին անգամ պատմել է ամուսնու հետ ծանոթությունը ու իրենց սիրո գեղեցիկ պատմությունը։

«Իմ կյանքը երգի պետական թատրոնում էր, Սերոյենց բակն էլ հենց Վերնիսաժի մոտ էր։ Ես մտերիմ էի իր մորաքրոջ աղջիկների հետ, Շիրոյան Սոնայենց բակը ևս էդտեղ էր ու ես մի կարճ ժամանակ իրենց տանն եմ ապրել՝ դե մեր բարեկամներն են, մենք էդ բակում էինք լինում և տիկին Ժաննան, ով ամուսնուս մայրն է, և իմ սկեսուրը, իմ Ժանետը, էնքան հաճելի զրուցակից էր, էնքան հետաքրքիր ու թեթև մարդ էր, որ մենք շփվում էինք, ընկերացել էինք ամեն ինչ իրեն պատմում էի, նա էլ ինձ խորհուդներ էր տալիս, ես էլ իրա տղաների հետ բացարձակ չէի շփվում ինչ իմանայի, որ սկեսուրս ա լինելու։ Հետո էնպես ստացվեց, որ շատ պատահականորեն, իր եղբոր ծննդյան օրը, ինձ հրավիրեցին գնացի, ու մենք պարեցինք, մի երգի տակ, որը հիմա մեր սիրո երգնա դարձել։ Գիտեք՝ ես իրենց միշտ տեսել էի ջինսերով, ավելի սենց սպորտային, ու ինքը էդ օրը կոստյումով տեսա իրեն։ Ու որ հրավիրեց պարելու առաջին անգամ նայեցի աչքերի մեջ ու զգացի, որ էս ինչ լավնա էս տղան։ Պարի ընթացքում մենք խոսեցինք, ինքը էնքան բարի ու հետաքրքիր էր նույնիսկ աչքիս շատ բարետես թվաց։

Հաջորդ օրը հանդիպեցինք, արդեն որ տեսնում էինք իրար բարևում, խոսում էինք, մեկ շաբաթ հետո ինձ թվաց, թե ես էս տղային մի ամբողջ կյանք ճանաչում եմ, էդպիսի հանգստությունը ու երջանկություն էդ տարիքում չէի զգացել, իսկ ես փոքր չէի 26 տարեկան էի, իսկ ինքը՝ 28։ Ու չորս ամսից մենք նշանվեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեցին մեր երեխաները»,-անկեղծացել էր Ալլան։
Ալլան ու Սերոն երեք երեխա ունեն՝ երկու դուստր, մեկ որդի:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալլան նշել է, որ ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ:

«Ամուսինս ուզում է հինգ երեխա ունենանք, ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում երրորդ երեխա ունենալն էլ մի քիչ դժվար է: Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունս շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել: Աստված իր ժամանակին ամեն ինչ տալիս է»:

Մեկնաբանություն

Որոնում