StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել որդիների ընտանիքներում եղած ուրախ իրադարձությունները, հարսանիքներն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:
Մենք նաև խոսել ենք նաև Արամ Ասատրյանի դստեր` Զվարթ Ասատրյանի մասին, ով ամուսնացել է շոումեն, հաղորդավար Գրիշա Սանդալյանի հետ: Զույգն ունի 2 դուստր, աղջիկները զույգ են:
Այս անգամ Գրիշան հրապարակել է կնոջ երգի ներքո նրա լուսանկարները և գրել Արամ Ասատրյանի խոսքերը` ուղղված Զվարթին.
«Գեղեցկացել ես ,
Դարձել ես վարդ
Ցավդ տանեմ,
Ես քո, Զվարթ,
Համ արև ես,
համ էլ Լուսին,
Պապան մեռնի
բոյին, բուսին»:
Գրիշան նաև հետևյալն է ավելացրել.
«Այս խոսքերը մնացին հուշեր , որոնք հայրական սրտից անսահման ու նվիրական , բարի ու ճնքուշ տողերն էին մեծ գուսանի ուղղված իր դստերը ՝ Զվարթ Ասատրյանին»:
View this post on Instagram