Հանցագnրծները հարձшկվել են սիրված դերասանի վրա. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 25, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Օրեր առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով իր և մտերիմ ընկերուհու հանդիպումը՝ տարիներ անց։ Այս անգամ ևս դերասանուհին ընկերուհու հետ համատեղ հոլովակ էր հրապարակել։

Օրվա իր պլաններով ու մտքերով էլ հետևորդների հետ կիսվել էր դերասանուհի Լիանա Վանոյանը։

Երգիչ Արամեի կինն էլ, ով հաճախ է երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի հրապարակումներ անում՝ հերթական անգամ դստեր՝ Աննա-Մարիայի հետ համատեղ տեսանյութ էր տարածել։

Դերասանուհի Տոմա Պետրոսյանն էլ հայտնել էր, որ այս շրջանում մի խումբ ընկերների հետ միասին գտնվում է Բեյրութում։

Կատակերգու Եվգենի Պետրոսյանն Ինստագրամ սոցիալական ցանցում հայտնել է, որ բախվել է հանցագործների։ Նրա խոսքով՝ ինքը քիչ էր մնում դառնար հանցագործների զոհը, ովքեր հեռախոսով են կապ հաստատել իր հետ։ Եվգենի Վահանովիչը վիրավորական է անվանել այն, որ «հեռախոսով կողոպտում են նաև տարեցներին»։ Նա բացատրել է, որ ուզում է զգուշացնել տարեց մարդկանց, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ հայտնվում խաբեբաների թիրախում։

Մեկնաբանություն

Որոնում