Երեկ երեկոյան տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումներ, փլուզումներ, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցներ կային:
Մարդիկ իրենց ինստագրամյան էջերում հրապարակումներ էին անում`զարմանքն արտահայտելով հորդառատ անձրևի հետևանքների վերաբերյալ:
Դերասանուհի Լիանա Վանոյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ փողոցներն ամբողջովին ծածկված են անձրևաջրով և դժվարանցանելի են ավտոմեքենաների համար:
«Վենետիկ դարձած իմ Էրեբունի»,- գրել է դերասանուհին: