Գերշքեղ տորթ ու ձևավորում… Բացառիկ կադրեր` Արթուր Վանեցյանի որդու հարսանիքից

  • Apr 27, 2024

Տեղեկացրել ենք, որ այսօր` ապրիլի 27-ին, հայաստանյան ամենաշքեղ և թանկարժեք ռեստորաններից մեկում` «Դվին»-ում, տեղի է ունենում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։

Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է։

Նշենք, որ հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`արգելվել է որևէ կադր հրապարակել հարսանիքից համացանց:

Սակայն, ինչպես միշտ, մեր աչքից ոչինչ չի վրիպում:

Պարզվում է Վանեցյանի հարսը շատ է սիրում ալ կարմիր վարդեր, ինչի առթիվ ձևավորումներն արվել են բացառապես այդ գույնով ու ծաղիկով:

Դե իսկ գլխավոր սրահը արված է սպիտակ գույնով:

Ներկայացնում ենք երեկոյի բացառիկ կադրերը:

Մեկնաբանություն

Որոնում