Մեր պայթյունային սիրո 4-րդ տարին էլ լրացավ. Կարեն Հովհաննիսյանի և կնոջ ջերմ հրապարակումը

Join Telegram
  • Jul 27, 2024

Դերասան Կարեն Հովհաննիսյանն ու կինն օրերս նշում էին իրենց սիրո 4 տարին: Այս մասին զույգը հրապարակում է արել ինստագրամյան էջում, որտեղ հաճախ են համատեղ ջերմ տեսանյութերը, որոնցում ամուսինները միմյանց գրկում ու համբուրում են:

Նշենք, որ վերջերս էլ դերասանի կինը տեսանյութ էր ներկայացրել, որն ամուսնու ծննդյան առաջին րոպեներից էր: Նրանք միասին փչում էին տորթի մոմերն ու երազանք պահում:

Նշենք, որ Կարեն Հովհաննիսյանի կինն ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ խոսում է իր և ամուսնու հարաբերությունների մասին: Դերասանի կնոջն իսկապես հաճախ են հարցեր ուղղում: Վերջերս էլ հարց են հղել`արդյոք Մանեն չի խանդում ամուսնուն`Ռոբի կերպարում:

«Ոչ, Ռոբը սերիալում է, իմը Կարենն է»,- ասել է դերասանի կինը:

Նշենք նաև, որ մեկ անգամ Կարեն Հովհաննիսյանի կինը պատասխանել էր այն հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։

«Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների «մեշոկ պապին» ես եմ, հաճախ շաա՜տ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից՝ շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը։ Բայց չէ՞ որ չենք վարվում այնպես, ինչպես էդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք»,– նշել էր նա։

Մեկնաբանություն

Որոնում