«Հեռախոսս գողացել են Բրյուսելում»․ Հասմիկ Խոջյանի օրը սկսվել է տհաճ միջադեպով

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ Բրյուսելում հայտնվել է տհաճ իրավիճակում։
Նա իր ինստագրամյան էջում նշել է, որ օրը այնքան էլ հաջող չի սկսվել, քանի որ գողացել են իր հեռախոսը․
«Հեռախոսս գողացել են Բրյուսելում, նենց վատ օր էր երեկ… 31-ը շատ վատ է սկսվել»։
Ավելի ուշ դերասանուհին մեկ այլ հրապարակմամբ մանրամասնել է տեղի ունեցածը՝ նշելով, որ գողությունը տեղի է ունեցել խանութում․
«Խանութի միջից, վերարկուիս գրպանից են տարել… էնքան պրոֆեսիոնալ, որ նույնիսկ չեմ զգացել, աշխատողը տեղեկացրեց… ոստիկաններն էլ դիմացը պարապ կանգնած էին, բայց դե իրենք նման փոքր հարցերով չեն զբաղվում՝ գիտեք»։
Հասմիկ Խոջյանը նաև ընդգծել է, որ նման միջադեպից հետո առավել է գնահատում Հայաստանի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհու ծննդյան տարեդարձն էր, և նա ընտանիքի հետ մեկնել էր Եվրոպա հանգստանալու, որտեղ էլ նշել էր իր ծնունդը, սակայն, ինչպես պարզվում է, հանգիստը զերծ չի մնացել անցանկալի միջադեպերից։

















