Աստղային օրվա ամփոփում․ Հասմիկ Կարապետյանը Հայկոյի մասին, Գրիգոր Դանիելյանը դրամահավաք է հայտարարել, Անի Երանյանի հոզիչ շնորհավորանքը մայրիկին

Այսօր հայկական շոուբիզնեսում օրը հագեցած էր հուզիչ խոստովանություններով, կարևոր հայտարարություններով և ջերմ ընտանեկան պահերով։
Օրեր առաջ դերասանուհի Աննա Հարությունյանը լուսանկարներ էր հրապարակել, որից երևում էր, որ նա ամուսնության առաջարկ է ստացել։ Ներկայացնում ենք դերասանուհու հրապարակած նոր լուսանկարները։
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը YELAKET-ի հաղորդման շրջանակում խոսել է Հայկո-ի մահից հետո իր հասցեին հնչած քննադատություններին։ Նա ընդգծել է, որ չնայած ամեն ինչին՝ գնացել է հրաժեշտ տալու երգչին՝ գնահատելով նաև ներկայիս ամուսնու բարձր վերաբերմունքը։
Գրիգոր Դանիելյանը կարևոր տեսանյութով անդրադարձել է բարեգործական դաշտի խնդիրներին։ Նա նշել է, որ հազարավոր օգնության նամակներ են ստանում, սակայն դրանց մեջ կան նաև կեղծ դեպքեր՝ գումար շորթելու նպատակով։ Դերասանը կոչ է արել դիմել վստահելի կազմակերպություններին և նաև հայտարարել է նոր դրամահավաք՝ 13-ամյա երեխայի համար։
Բլոգեր Օվսաննա Խաչատրյանը ամփոփել է իր կյանքի ամենասիրուն փուլերից մեկը՝ նշելով, որ հղիության այս ամիսները եղել են ամենագեղեցիկը։ Նա կիսվել է իր ակտիվ առօրյայով և հայտնել, որ բեյբիկի հետ հանդիպմանը մնացել է ընդամենը երկու ամիս։
Այսօր լրանում էր լեգենդար Խորեն Աբրահամյանի 96-ամյակը։ Նրա թոռը՝ Խորեն Լևոնյանը, հուզիչ գրառումներով հիշել է մեծ արտիստին։
Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ակնհայտ է նրա նիհարելը։
Դերասանուհի Անի Երանյանը հուզիչ հոլովակով շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը՝ գրելով․ «Շնորհակալ եմ, որ իմ Մաման ես»։

















