«Կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է»․ Արաքսյա Մելիքյանը դստեր հետ լուսանկարներով բացահայտել է մայրության իրական արժեքը

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր անկեղծությամբ և խորիմաստ մտքերով, այս անգամ ևս հուզել է իր հետևորդներին։
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նա սոցիալական հարթակներում կիսվել է դստեր հետ ջերմ ու գեղեցիկ լուսանկարներով՝ ուղեկցելով դրանք խորիմաստ գրառմամբ։
Դերասանուհին իր գրառման մեջ անդրադարձել է հոր խոսքերին, որոնք ժամանակին գուցե լիովին չէր ընկալում, սակայն այսօր արդեն հասկանում է դրանց իրական արժեքը.
«Հայրս միշտ ասում էր․ «Կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է՝ հետո նոր մնացած ինչ կկամենա»…»
Արաքսյան խոստովանում է, որ երիտասարդ տարիներին այլ մտածելակերպ է ունեցել՝ լի մեծ նպատակներով և աշխարհը փոխելու ցանկությամբ, սակայն տարիների ընթացքում ավելի խորն է հասկացել կյանքի առաջնահերթությունները։
Նա նաև ընդգծել է կնոջ դերը՝ որպես կյանքի շարունակության յուրահատուկ խորհրդանիշ՝ համեմատելով նրան բնության հետ.
«Կինն ինչպես և բնությունը կյանքի շարունակության միակ ֆենոմենն է…»
Միևնույն ժամանակ դերասանուհին հումորով ավելացրել է, որ, թեև լիովին գիտակցում է մայրության արժեքը, իր համառ բնավորությունը դեռ պահպանել է.
«Դե ես համառ եմ չէ…»
Հրապարակման վերջում Արաքսյան անդրադարձել է նաև իր դստերը՝ նշելով, որ նա ունի իր պատանեկան բոլոր համոզմունքները, և ժամանակը ցույց կտա, թե ինչպես կձևավորվեն նրա հայացքները.
Այս անկեղծ ու ջերմ գրառումը մեծ արձագանք է ստացել համացանցում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մայրությունն իսկապես յուրահատուկ և անփոխարինելի զգացում է յուրաքանչյուր կնոջ կյանքում։






















