«Սիրտս ազատ է». Անահիտ Ադամյանը՝ բաժանման պատճառի և զգացողության մասին. Բացառիկ մանրամասներ

StarNews.am-ը բազմիցս անդրադարձել է Հհ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի ընտանիքին մասնավորապես Նրա թոռնուհուն՝ երգչուհի Անահիտ Ադամյանին։
Անահիտը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, իսկ նրա անձնական կյանքն ու նոր երգերը մշտապես քննարկումների կենտրոնում են։
Դեռ 2023 թվականին համացանցում խոսակցություններ տարածվեցին երգչուհու սիրելի ունենալու մասին, սակայն կարճ ժամանակ անց Անահիտն ինքը հեռացրեց ընկերոջ հետ ունեցած բոլոր լուսանկարները, իսկ հարցազրույցների ընթացքում նա շրջանցում էր անձնական կյանքի մասին ցանկացած հարց։
Օրերս՝ մարտի 29-ին, կայացավ «Խազեր» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Անահիտ Ադամյանը կարճ զրույց ունեցավ Արուսիկ Տիգրանյանի հետ՝ հաստատելով իր բաժանման մասին լուրը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նրա սիրտը ազատ է, երգչուհին պատասխանել է՝ «Այո»։ Նա նաև նշել է, որ հարաբերություններն ավարտվել են փոխադարձ չհասկացվածության պատճառով։
Ավելին, Անահիտը բացահայտել է, որ իրենց բաժանումը տեղի է ունեցել դեռ երեք տարի առաջ։ Իսկ հարցին՝ արդյոք տառապում է, պատասխանել է կեսկատակ, կեսլուրջ տոնով՝ «ոչ, ես առհասարակ չեմ տառապում»։

















