Ձեր գովազդն այստեղ

Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են… Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները. Բացառիկ

  • Dec 23, 2024

Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին հայ արտիստներ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն՝ ով ելույթ ունեցավ և ստացավ մրցանակ։

StarNews-ի աչքից չէր վրիպել այն, որ Անդրեի կողքին չէր կինը՝ երգչուհի Անի Օհանյանը։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։

Սա էլ բավական չէ` Անին նաև իր սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները, և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամում։ 

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ 

Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ 

StarNews-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։

Մեկնաբանություն

Որոնում