Իմ հերոս… Վիկ Դարչինյանի կնոջ սիրառատ հրապարակումը`ամուսնու մասին

  • Apr 27, 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ(Վախթանգ) Դարչինյանի կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը`գրելով հետևյալը.

«Իմ հերոս»:

Նշենք, որ զույգն աչքի է ընկնում միմյանց հանդեպ տածած մեծ սիրով:

Նշենք նաև, որ առաջինն էինք հայտնել, որ զույգը երկրորդ անգամ երեխայի է սպասում։ Արդեն օրերս նրանց որդին դարձել է 40 օրական: Նրանք փոքրիկին տվել են Բեկ անունը:

Նշենք, որ զույգի ավագ որդու անունն ընտրել էր երեխայի մայրը`որդուն անվանելով հայրիկի 2-րդ անվամբ`Վիկ:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը և Ջավահիր Եղիկյանն ամուսնացել էին 2020 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ մեկ անգամ Վիկի կինը ամուսնու ծննդյան առթիվ հետևյալ գրառումն է կատարել.

«Հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ սիրտ: երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա:

Ասացիր.

«Հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի» …

Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի …

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի …

երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …»:

Մեկնաբանություն

Որոնում