«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնանելով հետաքրքիր հատվածները։
«Երեք տարեկանից ընտանիքով տեղափոխվեցինք Բելառուս՝ Մինսկ՝ մայրական տատիկիս մոտ։ Երբ 6 տարեկանս լրացավ տեղափոխվեցինք Վանաձոր։ Հայերեն չէի կարողանում խոսել, հետո բնականաբար հայկական կրթություն ստացա։ Մենք, ինչպես բոլորը, դժվար ժամանակներում էինք ապրում, բայց մեր՝ երեխաներիս համար ամեն ինչ խաղի էր վերածվում։ Անգամ բակային խաղեր էի կազմակերպում, արտիստիզմը իմ մեջ եռում էր։ Տան փոքրն եմ եղել և տան օգնողը։ Իմ գիտելիքների պաշարը ստացել եմ հենց Վանաձորի դպրոցում։ Երբ տեղափոխվեցինք մայրաքաղաք ու մտա 8-րդ դասարան, հասկացա, որ ինձ շատ հեշտ է սովորելը, որովհետև մայրաքաղաքում սովորելու ձգտում շատ չկար, իսկ մարզերում մենք շատ էինք ձգտում լավ սովորել։ Ես պապային ասեցի, եթե քեզ բերեմ ոսկե մեդալ, թույլ կտա՞ս ընդունվեմ թատերական ինստիտուտ։ Ինքը շատ թերահավատորեն ասաց՝ հա թույլ կտամ։ Ստացա ոսկե մեդալ, պապաս այլևս չկարողացավ մերժել, որովհետև տղամարդու խոսք էր տվել, բայց ասաց՝ ոչ մի բանով քեզ չեմ օգնելու»։