Նոր ու բացառիկ կադրեր` Ալեքսանյանի որդու քավորությամբ ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհու գերշքեղ հարսանիքից

  • Apr 09, 2024

Տեղեկացրել ենք, որ օրերս երևանյան թանկարժեք ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել հերթական շքեղ հայկական հարսանիքը: Ամուսնացել են Աստղիկ ԲԿ-ի տնօրենի որդին և ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհին:

Հարսանիքի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել են նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին և հարսը, իսկ ինքը՝ Ալեքսանյանը, կնոջ և դստեր հետ միասին ներկա է գտնվել հարսանեկան արարողությանը՝ որպես քավորական ընտանիք։

Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել շոուբիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Արսեն Շախունցը, Տաթև Ասատրյանը, հատուկ հյուրերի թվում է եղել Սոսո Պավլիաշվիլին։

Հարսանեկան զգեստի արարողության ժամանակ երգել է Արփին, դե, իսկ հոր և դստեր հուզիչ պարի ժամանակ երգով է ներկայացել Գոռ Եփրեմյանը, ով, ի դեպ, հենց այս հարսանիքին ելույթ ունենալու նպատակով է ժամանել ԱՄՆ-ից:

Ներկայացնում ենք միլիոններ արժեցող գերշքեղ հարսանիքի`նոր ու բացառիկ կադրերը:

Մեկնաբանություն

Որոնում