StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Մոդել Լուսինե Հայրապետյանը հայտնել էր, որ վնասել են իր մեքենայի կողային հայելին, ինչպես նաև բավականին կոպիտ խոսքերով էր արտահայտվել գործողությունը կատարողների հասցեին։
Մագա Հարությունյանն էլ խոսել էր իր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ այն ուղղակիորեն պայմանավորված է եղանակով։
Եղանակից էր բողոքել և այդ կադրերով հետևորդների հետ կիսվել նաև դերասանուհի Էվա Խաչատրյանը։
Նոր հոլովակով էր հանդես եկել նաև դերասանուհի Էմմա Սապունջյանը։
Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինան էլ նշում էին իրենց նշանադրության 1-ամյակը։ Քրիստինան հոլովակ էր հրապարակել և հայտնել, որ իրենք պատրաստվում են տոնել այդ օրը։
Համացանցում էին հայտնվել Տիգրան Ասատրյանի կնոջ արխիվային լուսանկարները, որոնցից պարզ էր դառնում, թե ինչ պլաստիկ վիրահատությունների է նա դիմել։
«Слова пацана» ռուսական սերիալի դերասան Նիկիտա Կոլոգրիվին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է նա վիճում ռեստորանի աշխատակիցների հետ՝ փորձելով հարվածել նրան։ Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը 7 օրով ձերբակալել է դերասանին խուլիգանության գործով։