Կամ վախենում են, կամ արդեն իսկ պիտակավորած տեսակավորում ունեն իմ անձի մասին. Էվա Խաչատրյանը`տղամարդկանց մասին

  • Apr 08, 2024

Իմունիտետ հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Էվա Խաչատրյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր մանրամասները։

Խոսելով տղամարդկանց հետ հարաբերությունների մասին՝ դերասանուհին նշել էր․

«Ես վաղուց չեմ փորձում որևէ տղամարդու մոտենալ։ Ես միշտ զգացել եմ էներգիա, որ կարող են ինձնով հետաքրքրված լինել, բայց այդ քայլը անողը միշտ չի եղել, կամ՝ ով էլ որ եղել է, մաքսիմալ այնքան իմ էներգետիկ դաշտից, իմ վիզուալ պատկերացումներից, ամեն ինչից դուրս է եղել; Այսինքն՝ չի եղել մի կետ, որից կարելի է կառչել։ Միշտ չի հասնում այդ կետին, որ ինձ մոտենան; Կամ վախենում են, կամ արդեն իսկ պիտակավորած տեսակավորում ունեն իմ անձի մասին։ Ես զղջում եմ, որ ինձ չի հանդիպել այն մեկը, ով ինձ իսկապես սիրել է։ Միշտ զարմացել եմ, որ չի հայտնվել այդ մեկը, որ հաճույք է ստացել իմ խաղացած դերից, հաջողած դերից։ Էգոն ու խանդը պակաս բաներ են, քան պիտի լինի լավ կատարած դերը, կամ հաջողած ներկայացումը, ինձ համար դրանք ավելի կարևոր արժեքներ են, որովհետև սրանք պետք է կարողանալ սանձել, հղկել։ Միշտ էլ հարաբերություններում ընտրության առաջ են դրել՝ կամ ես, կամ մասնագիտությունդ, բայց դա չի եղել բաց տեքստով, եկել է մի պահ, որ այդ կամ-կամ-ը դարձել է, որ չի ստացվի մեր հարաբերությունը։ Իրենք այդ ընթացքում հասկացել են, որ ես չեմ պատրաստվում թատրոնը երբևիցե թողնել, կամ պատրաստվում եմ դառնալ համակարգչով զբաղվող ինչ-որ մեկը կամ մենեջերը ինչ-որ մի տեղի, ես դերասանուհի եմ՝ բոլոր զգայարաններով, զգացողություններվ ու ապրումներով»։

Մեկնաբանություն

Որոնում