Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան սթորիներում կիսվել է իր անհանգստությամբ: Բանն այն է, որ դերասանուհին դստեր հետ պատրաստվում էր վերադառնալ հանգստավայրից, սակայն չվերթը հետաձգվել է: Հասմիկի խոսքով`դստեր տակդիրն ու մանկական կաթնախառնուրդը վերջացել են, իսկ Եգիպտոսում տվյալ սնունդն ու տակդիրը դժվար է գտնել:
Դերասանուհու խոսքով`մնացել է 2 անգամվա սնունդ, իսկ ինքը չգիտի, թե երբ կլինի թռիչքը:
Հասմիկը խոստովանել է, որ առավոտյան լաց է եղել`ստեղծված իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհիներ Հասմիկ Խոջյանն ու Էմմա Շաբոյանն ինստագրամյան իրենց էջում հայտնել են, որ երեխաների հետ մեկնել են հանգստի:
Նրանք օդանավակայանից, ինչպես նաև օդանավի ներսից հրապարակումներ էին արել`միաժամանակ խոստովանելով, որ այնքան էլ հեշտ չէ երեխաների հետ թռիչքը:
Հասմիկի խոսքով`իր դուստրն օդանավի ներսում անդադար շարժվում է, պտտվում այս ու այն կողմ:
Դե իսկ Հասմիկը հույս էր հայտնել, որ ողջ թռիչքի ընթացքում դուստրը կքնի:
Նշենք, որ կադրերում երևում է, որ Հասմիկի հետ է նաև նրա մայրիկը: