Ցավ եմ ապրում, համբերությանս բաժակը լցվեց, հարցին տվել եմ իրավական ընթացք. երգիչ Էրիկը հայտնում է

Join Telegram
  • Feb 25, 2025

Երգիչ Էրիկն իր սոցցանցի էջում հայտնել է իր երգի`ադրբեջանցիների կողմից «գողության» և դրա արդյունքում ունեցած զայրույթի մասին.

« <<Ոչ ավել , ոչ պակաս >> երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության…
Ես լռել եմ !

Բայց համբերությանս բաժակս լցվեց ,երբ օրեր առաջ  Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ ։
Ու ցավալի ու ամոթալին այն է , որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ !!!

Երգը գրել եմ 2018 թվականին , Երևանում !
Երաժշտության հեղինակը ես եմ ,
Խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը !

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար !!!
Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։

Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները !!!
Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին ,ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ »,- նշել է երգիչը:

Մեկնաբանություն

Որոնում