Գևորգ Մկրտչյանն և Քրիստինա Հովհաննիսյանը ամենասիրված զույգերից մեկն են հայկական շոու բիզնեսում: Նրանց յուրաքանչյուր հրապարակում սպասված է հետևորդների կողմից: Արդեն հարսանիքից հետո հանրությունը ճանաչեց նաև զույգի մայրիկներին: Օրերս Գևորգը մայրիկի և կնոջ մասնակցությամբ հրապարակում է արել, որտեղ Քրիստիի մազերն հարդարում է սկեսուրը: Նրանք հերթական անգամ ցույց են տվել միմյանց հանդեպ ունեցած ջերմ հարաբերությունները:
Նշենք, որ օրեր առաջ էլ տեղեկացրել ենք, որ Գևորգ Մկրտչյանի կնոջ`Քրիստինա Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էր: Դեռ կեսգիշերին Գևորգն անակնկալ էր մատուցել սիրելիին`նվիրելով շքեղ ծաղիկներ:
Դե իսկ արդեն ծննդյան երեկոյին նրանք շքեղ խնջույք էին կազմակերպել, որին ներկա էին գտնվել հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: