Հաղորդավար Արամ Մելիքյանը արդեն երկար տարիներ է ինչ հեռուստաէկրաններին է։ Վերջին շրջանում Արամը առավել ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, իսկ այդ հարցում նրան օգնում են ընտանիքի անդամները։
Հանրությունը այս ընտանիքին առանձնակի ջերմությամբ է վերաբերվում, հատկապես Արամ Մելիքյանի կնոջը Լիլիթին։
Շոումենն էլ հաճախ հենց կնոջ մասնակցությամբ հոլովակներ է հրապարակում։
Օրեր առաջ Արամը հայտնել էր, որ Լիլիթը փորձում է ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ, արդեն երեկ զույգը նոր հոլովակ էր հրապարակել, որով պատմում են, որ Լիլիթը չի ստացել այն, ինչից էլ նեղսրտել է ու անգամ լաց եղել։
Արամը նշել է, որ իրենք որոշել են մեկնել Մադրիդ, որտեղ էլ կնշեն Լիլիթի ծննդյան օրը: