Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջում առաջին անգամ հրապարակել է դստեր`Եվայի մասնակցությամբ տեսանյութ: Տեսանյութում փոքրիկը հայրիկի գրկում է, իսկ Անդրեն նրան յոգուրտ է ուտացնում:
Հավելենք, որ այս հրապարակումով Անդրեն պատասխանում է այն լուրերին, որ բռնություն է գործադրել ընտանիքի հանդեպ:
Նշենք նաև, որ ամիսներ շարունակ քննարկվում է Անդրեի և Անիի բաժանումը, որն առավել թեժացավ Անիի սկանդալային հրապարակումից հետո: