Տեղեկացրել ենք, որ երեկ՝ Ապրիլի 20-ին, տեղի է ունեցել Մագա Հարությունյանի ու Սուրեն Փահլևանյանի պսակադրության արարողությունը։
Այդ մասին Բլոգերը հայտնել էր իր ինստագրամյան էջում։ Մագան նշել էր, որ նեղ ընտանեկան հարսանիք է լինելու, և հյուրերի քանակը չի գերազանցելու մի քանիսը:
Մագան կիսվել է մի քանի լուսանկարներով հենց եկեղեցուց։ Դե իսկ բուն պսակադրությանը հաջորդել էր իրենց խնջույքը, որի ընթացքից զույգը ջերմ կադրերով է ներկայացել:
Նշենք, որ Մագան հրսպարակել է նաև իրենց քավոր-քավորկնոջ լուսանկարն ու գրել.
«Իմ սրտի քավոր-քավորկին»: