Հրաշքը երկար սպասել է ինձ հետ հանդիպելուն. Անի Երանյանի հուզիչ հոլովակը`երկրպագուհու հետ հանդիպումից

  • Apr 10, 2024

Անի Երանյանը ամենասիրված հանրային դեմքերից մեկն է։  Դերասանուհին որքան էլ, որ երբեմն, մասնագիտական դադարներ է վերցնում, նրան միշտ սպասում են և ուզում են տեսնել նրա մասնակցությամբ հեռուստանախագծեր։

Շատ են երկրպագուները, ովքեր ուզում են տեսնել Անիին ու լուսնկարվել նրա հետ և ահա նրա փոքրիկ երկրպագուհին Լոս Անջելեսում հանդիպել է Անիին ու շփվել նրա հետ։

Դերասանուհին հուզիչ հոլովակ է հրապարակել ու գրել.

«Երբ գիտես, որ ինչ որ մեկի ժպիտի և աչքերի փայլի «մեղավորը» դու ես , դա երկակի երջանկություն է։Շատ երկար ժամանակ էր այս հրաշքը սպասում ինձ հետ հանդիպմանը և այսօր վերջապես ծանոթացանք։Շատ սիրուն Յունան մեծ ապագա ունի, վստահ եմ։Ասեք, որ սիրուն ա»,-հոլովակին կից գրել էր Անին:

Մեկնաբանություն

Որոնում