Սիրում եմ, գժվում եմ…Արմեն Մարությանը`թոռնիկի և ծոռնիկ ունենալու մասին

  • Apr 11, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արմեն Մարությանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Արմեն Մարությանը շուտով ծոռնիկ է ունենալու և, անդրադառնալով այդ թեմային, նշել էր․

«Իմ չափ սպասող չկա այդ երեխային, շունչս կտրվում է, թե երբ պետք է նա գա, որ ես իրեն տեսնեմ։ Մեր տանը հիմա փոքր երեխա չկա, սխալ տուն է, ես սիրում եմ, որ տանը երեխա լինի։ Անժելան իմ ամենասիրած թոռնուհին է, երևի որ առաջինն է՝ դրանից է։ Եթե հարցեր ունի ինքը ինձ տալու, անպայման տալիս է, ինքը ինձ ասում է հանճար, մենք այդպես ենք շփվում իրար հետ։ Եթե ես ժամանակ չեմ ունենում, տիկին Ալլան խելոք կին է, ինքը այդ հարցերի պատասխանները կտա։ Բա էլ ինչի՞ համար ես ապրում, եթե այդ երեխան պետք է հարցեր տա, դու չպատասխանես։ Գոյություն ունի մի թաքնված, չգրված զգացմունք իմ և իմ թոռան միջև, մի անհասկանալի, անպատասխան նվիրում, որը չեմ կարող բացատրել դա ինչ է։ Իմն է, սիրում եմ, գժվում եմ, սիրտս ցավում է, մղկտում է, ուրախանում եմ, շնչառությունս փոխվում է։ Նույնը այն մյուս թոռս։ Անընդհատ իրենք մեզ հետ են։ Ես երիտասարդների հանդեպ ուրիշ սեր ու հարգանք ունեմ, շատ լուրջ եմ վերաբերվում մեր երիտասարդությանը, ինձ թվում է, որ ես նրանցից էլ սովորելու բան ունեմ»։

Մեկնաբանություն

Որոնում