Տեղեկացրել ենք, որ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը օրեր առաջ տեղափոխվել էր երևանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:
Զառա Արամյանը սրտի հետ կապված խնդիրների ունի, ինչի պատճառով նրան հոսպիտալացրել են:
Տիկին Արամյանն այսօր խոսել է իր վիճակի մասին`նշելով, որ բժիշկները փրկել են իրեն սրտի թրոմբից:
«Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան»,- նշել է Զառա Արամյանը: