Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է ծնողական ժողովի գնում, ապա կտրում դստեր եղունգները․ երգչուհին ընտանեկան հրապարակումներ է արել (տեսանյութ)

  • Sep 01, 2022

Սիրուշոն, ով 3-րդ անգամ մայրանալուց հետո կրկին շատ ակտիվ է, նոր ընտանեկան հրապարակումներ է արել։ Երգչուհին նախ ցույց է տվել, թե ինչպես է մասնակցել ծնողական ժողովի, ապա ինչպես է տանը կտրել դստեր եղունգները։ Ավելի ուշ նա նաև հրապարակել է կադրեր Սեպտեմբերի 1-ից։

Հավելենք, որ վերջին շրջանում Սիրուշոն հաճախ է դստեր մասնակցությամբ լուսանկարներ հրապարակում, որոնցում երևում է փոքրիկի դեմքը։

Օրերս էլ նա ցույց էր տվել, թե ինչպես էր դուստրը 40 օրական դառնալու առիթով օրհնություն ստանում։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»,-գրել էր երգչուհին։

 

Մեկնաբանություն

Որոնում