Սոս Ջանիբեկյանի նախկին կինը կրծqeրը ցուցադրելուց հետո հիմա էլ լողազգեստով ցույց է տվել ավելին, քան կարելի է (լուսանկար, տեսանյութ)

  • Sep 01, 2022

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ բլոգեր Մադոննա Հարությունյանը, հաճախ է այնպիսի լուսանկարներ հրապարակում, որոնցում լայն բացվածքի միջոցով հատուկ ցուցադրում է կրծքերը։

Մադոննան օրերս իր հանգիստն էր վայելում Հունաստանում․ այս անգամ նա չի բավարարվել միայն կրծքերը ցուցադրելով։

Հավելենք, որ Մադոոննան և Սոսը վերջին շրջանում հաճախ են միասին ժամանակ անցկացնում․ նույնիսկ քննարկվում էր, որ նրանք կրկին միասին են։

Հիշեցնենք, որ Մադոննան եւ Սոսը չնայած բաժանմանը՝ հրաշալի հարաբերություններ ունեն:

Վերջերս Մադոննան պաշտպանել էր նախկին ամուսնուն: Վերջին ամիսներին Երևանում պարբերաբար տեղի էին ունենում երթեր, որոնց միջոցով քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նման երթերից մեկի ժամանակ երթի մասնակիցները շշերով հարվածել էին Սոսին:

Վերջինս երբեք էլ չի թաքցրել, որ սատարում է ներկայիս իշխանությանը: Այդ միջադեպից հետո Սոս Ջանիբեկյանի նախկին կինն ինստագրամյան իր էջում գրել էր հետևյալը. «Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…Փաստորեն «երկրի համար պայքարող»ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:

Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо. Մարդիկ հարգե՛ք միմյանց:Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մադոննան անկեղծացել է իր և Սոսի հարաբերությունների մասին «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում՝ նշելով, որ իրենք միասին մեծացնում են իրենց դստերը: Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար: «Ամեն ինչ հնարավոր էր չչարանալու շնորհիվ: Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը,  կարելի է սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք: Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունն անցնի, իր մոտ էլ»:

Մադոննայի խոսքով՝ իր համար կարևորը երեխայի առողջ հոգեբանությունն էր, ինչի համար էլ վերականգնել է իրենց հարաբերությունները:

Հավելենք, որ ամիսներ առաջ Մադոննան չէր թաքցնում, որ նոր սիրելի ունի: Վերջինս իտալացի էր, սակայն որոշ ժամանակ անց Մադոննան նշում էր, որ այլեւս միայնակ է:

 

 

Մեկնաբանություն

Որոնում