Ես գտա իմ կեսին․․․ Տեսեք՝ Վաչե Թովմասյանն ինչ հրապարակում է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Sep 01, 2022

Ամերիկաբնակ հումորիստներ Վաչե Թովմասյանը և Արմուշը հումորային տեսանյութ են հրապարակել։ Տեսանյութին կից Վաչեն գրել է հետևյալը․ «Ես գտա իմ կեսին»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Vache Tovmasyan (@vachetovmasyan)

Հիշեցնենք, որ վերջերս Վաչեն Հայաստանում էր: Նա արդեն տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Վաչեն  որոշել էր ընտանիքի անդամներին անակնկալ անել՝ նախապես չասելով, որ գալիս է:

Նա տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր հետեւյալը. «Իմ ծնունդի ամենամեծ անակնկալը ես ինձ արեցի: Թող որ բոլոր կարոտած սրտերը շուտ իրար հանդիպեն»:

Նշենք, որ որդուն տեսնելով՝ Վաչեի մայրը երկար արտասվում էր: Հուզիչ էր նաեւ Վաչեի եւ դստեր հանդիպումը: Հումորիստի դուստրն ամուր գրկել էր հայրիկին:

Հիշեցնենք, որ վերջերս Վաչեն նաեւ հորեղբայր է դարձել: Ծնվել է դերասան Վահան Թովմասյանի դուստրը: Վաչեն այդ առիթով ինստագրամյան սթորի էր  հրապարակել: Հավելենք, որ Վահանի հարսանիքին Վաչեն ներկա չէր, սակայն փոխարենը,  ներկա էր նրա նախկին կինը՝ Գայանեն:

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ նրանք ամուսնալուծված են: Այս թեմայի վերաբերյալ նախընտրում են չխոսել: Սկզբնական շրջանում Վաչեն փորձում էր հերքել այդ տեղեկությունը:

«Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»,-նշում էր նա:

Նշենք, որ Վաչեն և Գայանեն ամուսնացել էին 2013 թվականին:

 

Մեկնաբանություն

Որոնում