Ո՞վ ու՞մ չէր ուզում տեսնել, և ո՞վ ու՞մ առաջարկեց հանդիպել. Մենչի և Արփի-Միհրան զույգի վեճի հետքերով

  • Nov 24, 2023

Երեկ StarNews -ը գրել էր այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը գտնվում են ԱՄՆ-ում:

Աստղային զույգն իր սոցիալական էջերում հասցրել է կիսվել ընտանեկան ջերմ հրապարակումներով։

ԱՄՆ-ում նրանք հանդիպել են պրոդյուսեր Մենչին և կնոջը, ինչպես նաև միասին ընթրել են:

Լուսանկարը, որը հրապարակել է Մենչը, հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում: Լուսանկարին կից պրոդյուսերը գրել է`«Հավաքվել ենք`կռվենք», իսկ հետևորդներից մեկը ասել է` «Կարևորը բարիշել եք»:

Մենչի այս հրապարակումն ու գրությունը պատահական չեն: Նա այս կերպ հերքել է այն խոսակցությունները, որ Միհրան ու Արփի զույգը վիճել է իր հետ: Դե ինչ`հայտնիներն այսպիսով հերքել են իրենց միջև առկա խնդիրը, կամ էլ այլևս խնդիր չունեն:

Նշենք, որ ավելի վաղ Մենչը խոսելով Միհրանի և Արփիի մասին`հետևյալն է ասել.

«Նախագծի ավարտից հետո Միհրանի և Արփիի հետ չեմ հանդիպել»: Այն հարցին՝ արդյո՞ք ցանկություն ունի հանդիպելու նրանց հետ, Մենչն անկեղծացել է. «Ես ցանկություն ունեմ հանդիպելու նրանց հետ, ովքեր ինձ հետ ցանկություն ունեն հանդիպելու»:

Մենք փորձեցինք կապ հաստատել Արմեն Պետրոսյանի հետ`հասկանալու համար, թե ո՞վ ում չէր ցանկանում տեսնել, և ո՞վ քայլ արեց և ցանկություն հայտնեց տեսնելու, սակայն պրոդյուսերը գերադասեց չպատասխանել:

Մեկնաբանություն

Որոնում