StarNews-ը օրեր առաջ ներկայացրել է բացառիկ լուսանկար և տեղեկություն այն մասին, որ Սամվել Ալեքսանյանի ավագ դուստրը`Աստղիկը, սպասում է իր 3-րդ երեխային:
Դե իսկ երեկ արդեն կրկին առաջինն ենք հայտնել այն մասին, որ գործարարի 3-րդ փոքրիկը ծնվել է: Աստղիկն ամուսնուն որդի է պարգևել: Նշենք, որ զույգն ունի նաև 1 դուստր և 1 որդի:
Այս առիթով գործարարն ու իր կինը` Շողերինան, յուրահատուկ անակնկալ են ստացել: «Լավագույն տատիկ և լավագույն պապիկ» գրությամբ փուչիկները էլ ավելի են ջերմացրել նրանց սրտերը:
StarNews-ը ևս շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:
Նշենք, որ այս ընտանիքի թոռները հիմնականում ծնվում են ԱՄՆ-ում:
Հավելենք, որ տարիներ առաջ համացանցի թիվ մոկ քննարկման թեման Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքն էր: Այն իր շքեղությամբ մինչ օրս շարունակում է հիշվել հանրության կողմից: Հարսանիքին Աստղիկը կրել էր հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած գեղեցիկ զգեստը։
Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին հետևյալն էր ասել.
«Սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են»:
Նաև դստեր փեսացուի մասին հետևյալն էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը: