«Շնորհակալ եմ բոլորին, որ իմ կողքն են և չեն․․․»․ Լիլի Էլբակյանի հուզիչ խոսքերը շնորհավորանքներից հետո

Դերասանուհի Լիլի Էլբակյանը ծննդյան տարեդարձից հետո հուզիչ գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված բոլոր շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։
Դերասանուհին անկեղծ ու խորիմաստ խոսքերով անդրադարձել է կյանքի արժեքներին, մարդկանց, հանդիպումներին ու ապրումներին՝ նշելով, որ յուրաքանչյուր բարեմաղթանք իր համար լույս ու ուժ է դարձել։
«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ջերմ խոսքերի, նամակների ու ուշադրության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կյանքում են, և նաև նրանց, ովքեր այլևս չեն։ Շնորհակալ եմ ամեն փորձառության համար՝ թե՛ լավ, թե՛ դժվար։ Շնորհակալ եմ, որ մեր ճանապարհները գոնե մեկ անգամ հատվել են։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր սիրում են ինձ՝ տեսնելով կամ չտեսնելով, և նրանց, ովքեր ճանաչել են իմ ներսը ու սիրել հենց այդպիսին։ Շնորհակալ եմ մաղթանքների համար․ դրանք լույս են, ուժ են, հավատ են։ Ես երբեք չեմ կարևորել իմ ծնունդը, բայց ուրախ եմ, որ ծնվել եմ։ Կյանքը մարդկանց ճանաչելու և սիրելու հնարավորություն է։ Շնորհակալ եմ իմ հարազատներին, ընկերներին, ծնողներիս և երեխաներիս՝ իմ կյանքի լույսի համար։ Եվ այն ամենը, ինչ մաղթել եք ինձ, ես մաղթում եմ ձեզ՝ բազմապատիկ։ Թող Աստծո լույսը լինի ձեր կյանքում։ Ես պարզապես փորձում եմ իմ տեղում այս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել»։
Լիլի Էլբակյանի անկեղծ խոսքերը մեծ արձագանք են ստացել հետևորդների շրջանում, ովքեր շարունակել են նրան ջերմ բարեմաղթանքներ հղել։

















