11 տարի միասին ենք, 4 երեխա ու 1 թոռնիկ ունենք… Անահիտ Կիրակոսյանի տանը տոն է

  • Feb 06, 2023

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինն արդեն 11 տարի է, ինչ ամուսնացած են:

Այս մասին դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով կադրեր ամուսնու հետ.

«Արդեն 11 տարի միասին: 4 երեխա, 1 թոռնիկ:Վատ չի, չէ՞: Ասենք շնորհավոր»:

Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ամուսինն ունեցել է 2 դուստր:Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են որպես մայր, իսկ Անահիտը կարողացել է այնքան լավ մայր լինել աղջիկների համար, որը շարունակ փաստում են բոլորը:

Օգոստոսին ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան:

«Իրականում, շատ–շատ էինք հուզվել թե՛ ես, թե՛ Լաուրան։ Վերջին պահին, երբ արդեն պետք է բաժանվեինք, մենք գնայինք, ինքը մնար իր նոր ընտանիքում, այնքան հուզվեցինք, լացեցինք։ Զգացողություն էր, կարծես ձեռքդ պոկում, տալիս են ուրիշին։ Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին։ Միաժամանակ ուրախ ես, որովհետև դա իր երջանկությունն է, իր սերը։

Իր ցանկությունն ու որոշումն է եղել ամուսնանալը»,– հարցազրուցներից մեկում ասել էր Անահիտը`խոսելով դստեր ուրախալի ամուսնության հակառակ կողմի մասին:

Մեկնաբանություն

Որոնում