Ավետ Բարսեղյանը բացահայտել է՝ ինչի պատճառով են ամենաշատը վիճում կնոջ հետ

Հաղորդավար և բանաստեղծ Ավետ Բարսեղյանը «O Sole Mio» հաղորդման ընթացքում անկեղծ զրույց է ունեցել ընտանեկան կյանքի և կնոջ՝ Անիի հետ հարաբերությունների մասին։ Զրույցին հետևել է StarNews-ը։

Ավետ Բարսեղյանը պատմել է, թե ինչն է հիմնականում դառնում իրենց վեճերի պատճառը։ Նրա խոսքով՝ կինը սիրում է երկար զրույցներ և ցանկանում է կիսվել իր էմոցիաներով, մինչդեռ ինքն այդքան էլ չի սիրում խոսել․

«Ինքը պահանջում է խոսել, իսկ ես չեմ սիրում։ Ինքը շատ ընկերուհիներ չունի, Անիի կյանքում սակավաթիվ են մարդիկ, ովքեր ընկերուհի են, ու ինքը էդ ամբողջ էմոցիան ուզում է, իսկ ինձ համար «կատաստրոֆա» է նստել ու խոսել»,- նշել է նա։

Ավետ Բարսեղյանի անկեղծ խոստովանությունը սոցցանցերում արդեն ակտիվ քննարկումների թեմա է դարձել։