«Ադրբեջանը 120.000 հայի զրկել է սննդից և մարդասիրական օգնությունից, հուսով եմ կօգնես մեզ տարածել». Միշոյի կինը դիմել է Snoop Dogg-ին

  • Jul 29, 2023

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է Երևանում կայանալիք համերգի մասին։

«Հայաստան, սեպտեմբերի 23-ին ես լինելու եմ Երևանի Հրազդան ստադիոնում՝ հատուկ շոուի համար», – գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութ։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել աշխարհահռչակ ռեփերի հետ, որին կից գրել էր.

«Հուսով եմ, որ դուք նույնպես կմիանաք մեզ՝ իրազեկելու մարդասիրական ճգնաժամի մասին, որը արդեն երկրորդ անգամ է վատանում է,
մենք սպասում ենք անում ավելի ուժեղ միջազգային միջամտություն.
Ադրբեջանը զրկել է 120.000
հայերի՝ սննդի պաշարներից և մարդասիրական օգնությունից»։

Մեկնաբանություն

Որոնում