«Դու խայտառակում ես ամբողջ հայ ժողովրդին». Լյուբով Ուսպենսկայան՝ Գոհար Ավետիսյանին

  • Jul 31, 2023

Օրերս ռուս երգչուհի Սլավան մեղադրել էր աստղային պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովին՝ կրծքի անհաջող բարձրացման մեջ և խրախուսել էր մյուս դժգոհ հիվանդներին կիսվել իրենց պատմություններով:

Սլավայի խոսքերը հաստատել և նրան աջակցել էր Լյուբով Ուսպենսկայան, ով իր սոցիալական էջերում գրառում էր կատարել.
«Ես աջակցում եմ։ Թիմուր Խայդարովը դահիճ է»,- սակայն շանսոնի թագուհին դրանով չի սահմանափակվել։

69-ամյա Ուսպենսկայան պատասխանել է ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոար Ավետիսյանին, ով պաշտպանել է վիրաբույժին. Լյուբով Ուսպենսկայան նշել էր,  որ հայտնի բլոգերը դավաճանում է սեփական բաժանորդներին՝ պաշտպանելով  բժշկին և դրա համար վարձատրվում է։

«Մինչ վերջերս ես անկեղծորեն հարգում էի ձեզ։ Հիշում եմ այն ​​ժամանակը, երբ դուք նույնիսկ ինձ առաջարկեցիր քո ծառայությունները։ Բայց այն, ինչ անում եք հիմա, պարզապես չի տեղավորվում իմ գլխում: Պաշտպանելով քեզ այդքան բարոյական ու ֆիզիկական ցավ տված մարդուն՝ դու անարգում ես ոչ միայն քեզ, այլ ողջ հայ ժողովրդին, ում պատիվն ու խիղճն ինձ համար օրինակ էին։ Դա անելը ստոր և ցածր է։

Դուք մեծ լսարան ունեք և կարծիք եք ձևավորում, բայց ի՞նչ եք անում այս արարքով։ Ինչպե՞ս եք վաճառվել մեծ գումարով: Ձեր քայլն արդարացում չունի։ Այն, որ դուք այժմ փակ մեկնաբանություններ ունեք հրապարակումների հատվածում, ևս մեկ անգամ հաստատում է իմ խոսքերը՝ խայտառակության և անազնվության մասին»,-գրել էր երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում