Ո՞վ է այն տղան, ում ոտքերին նստած մեքենայում ինքնամոռաց տժժում է Անահիտ Սիմոնյանը. Բացառիկ մանրամասներ

  • Aug 14, 2023

StarNews-ը արդեն հայտնել էր, որ օրեր առաջ տեղի ունեցած՝ ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի փակ համերգ-միջոցառմանը ներկա է գտնվել նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով մինչ համերգի սկսելը նշել էր, որ անհամբեր սպասում է ռեփերի ելույթին։

Այնուամենայնիվ, մեծ աղմուկի պատճառ դարձավ ոչ թե բուն համերգը, այլ միջոցառումից հետո Անահիտի հրապարակած տեսանյութերը։ Երգչուհին նախ հոլովակ էր հրապարակել Սուպեր Սաքոյի մասնակցությամբ, ում հետ ջերմ գրկախառնված պարում էր, այնուհետև հրապարակված հաջորդ հոլովակում երևում էր, որ Անահիտը նստած է ինչ-որ տղայի գրկում և ինքնամոռաց երգում և պարում է։ Տեսանյութերից առավել շատ հենց այս մեկն էր բացասական մեկնաբանությունների պատճառ դարձել։ «Գոնե տղայիցդ ամաչի», «Ափսոս Հայկո ջան», այսպիսի մեկնաբանություններով են ողողված բոլոր այն հարթակները, որտեղ տարածվել են տեսանյութերը։

StarNews-ի տեղեկություններով, եդիտասարդը, ում գրկում նստած երգում և պարում է Անահիտ Սիմոնյանը, «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանն է, ում հետ վերջին շրջանում Անահիտը բավականին մտերմացել է և նրա մասնակցությամբ հրապարակումներ հաճախակի կարելի է տեսնել երգչուհու սոցիալական էջերում։
Սարոն և Անահիտը այս ընթացքում գրեթե միասին են ներկայանում բոլոր միջոցառումներին, լուսանկարներ և հոլովակներ են հրապարակում, սակայն հենց վերջին համատեղ հրապարակումն է սկանդալի, քննադատությունների և վատ մեկնաբանությունների պատճառ դարձել։

 

Մեկնաբանություն

Որոնում