Ադրիանա Գալստյանը նշանադրվե՞լ է. Բացառիկ

  • Aug 17, 2023

Ժամանակին դերասանուհի Ադրիանա Գալստյանին հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին։ Նա պարբերաբար իր մասնակցությունն էր ունենում ամենառեյտինգային նախագծերում և բավականին կարճ ժամանակում սիրվել էր լսարանի կողմից։

Վերջին շրջանում, սակայն, Ադրիանան հեռուստատեսային դադարի մեջ է, նրա մասնակցությամբ նոր նախագծեր չկան, փոխարենը՝ դերասանուհին շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում, որտեղ էլ հետևորդների հետ կիսվում է հրապարակումներով ու նորություններով։

Եվ այսօր Ադրիանան ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ ձախ ձեռքի մատնեմատին մատանի է կրում։ Հրապարակմանը կից Ադրիանան գրել է.

«Դետալներ»։

Սա թույլ է տալիս մտածել, որ դերասանուհին նշանադրվել է և այսկերպ ակնարկում է կարգավիճակի փոփոխության մասին։ Հավելենք նաև, որ Ադրիանայի նախկին լուսանկարներում մատանին նկատելի չէ։

StarNews-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարը, իսկ հետևությունները թողնում ձեզ։

Մեկնաբանություն

Որոնում