«Սիրուն մարդ». Պոնչի ջերմ շնորհավորանքը Տոմային՝ ծննդյան օրվա առթիվ

  • Aug 18, 2023

Դերասանուհի Տոմա Պետրոսյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ մասին Տոման հայտնել է ինստագրամյան իր էջում։ Դերասանուհին հումորային հոլովակ էր հրապարակել ու գրել.
«Ուրախացեք ծնվել եմ»։

Նրան շնորհավորել էր նաև Պոնչը՝ ում հետ Սիրավեպի մասին լուրերը կարծես արդեն հստակ են։ Պոնչը  ինստագրամյան իր էջում համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել.
«Մարդ, սիրուն մարդ, ընկեր։Երազանքներդ թող իրականանան։ Ծնունդդ շնորհավոր Տոմ»։

Հավելենք, որ վերջերս տված հարցազրույցի ժամանակ Տոնան անդրադարձել էր այդ հարցին։
Հաղորդավարուհու հարցին, թե իր և Պոնչի սիրավեպը իրականությու՞ն է, թե՞ միֆ, որ շրջանառվում է մամուլում, Թամարան նախ հումորով պատասխանեց՝ «Եսիմ», ապա հավելեց.

«Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։ Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»,- նշել էր Թամարան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդման ընթացքում Թամարան, անդրադառնալով նույն թեմային, ասել էր.

«Գիտեք, անձնական թեման, ես երբեք չեմ բարձրաձայնում ու դա միշտա էդպես ա եղել, նույնիսկ, երբ ես հանրային չէի դրա մասին խոսել չէի սիրում, որովհետև ես շատ լուրջ եմ այդ ամեն ինչին վերաբերում, շատ փայփայում եմ իմ անձնական կյանքը։ Դրա համար ժամանակը կգա բոլորը ամենինչ կիմանան, երևի թե»։

 

Մեկնաբանություն

Որոնում