«Որքա՞ն գումար են վճարել նման սիրո համար». Միխայիլ Գալուստյանի նոր հրապարակումը բացասական մեկնաբանությունների պատճառ է դարձել

  • Aug 28, 2023

Վերջին շրջանում ռուսաստանաբնակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանը պարբերաբար հայտնվում է քննադատությունների կենտրոնում, որոնք շատ հաճախ պայմանվորված են հենց իր հրապարակումներով ու հայտարարություններով։

Հումորիստի նոր հրապարակումը ևս ոչ միանշանակ է ընդունվել հետևորդների կողմից։ Գալուստյանը հրապարակել է Մոսկվայի Կարմիր հրապարակի ֆոնին արված լուսանկար ու կից գրել.

«Իմ սիրելի, հարազատ, բարի, ուժեղ, մեծահոգի և շատ գեղեցիկ իմ Մոսկվա, իմ տուն»։

Նրա հետևորդներից շատերը բացասական արձագանքներով էին ողողել հրապարակման մեկնաբանությունների հատվածը, մասնավորապես, գրելով.

«Միխայիլը կոչման համար է պայքարում», «Ծիծաղելի կատակ էր», «Որքա՞ն են վճարել նման սիրո համար» և այլն։ Հետևորդներից շատերը իրենց մեկնաբանություններում անդարադարձ էին կատարել նխև Երևանին՝ Գալուստյանին իր հայկական ծագումը հիշեցնելու համար։

Նշենք, որ ավելի վաղ հումորիստը ասել էր, որ չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել.

«Եթե ես ցանկանայի նահանջի ճանապարհ պատրաստել, հավանաբար, դեպի Հայաստան չէի նահանջի։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որը կախված է Ռուսաստանից և շատ տարօրինակ է ընտրել Հայաստանը՝ որպես նահանջի ճանապարհ։ Մտածում եմ ռուսերեն, խոսում եմ ռուսերեն, բայց ինձ հայ եմ զգում, քանի որ իմ երակներում հայկական արյուն է հոսում։ Շատ հայեր կցանկանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ»։

Մեկնաբանություն

Որոնում