«Կանգնեցրե՛ք երկրորդ հայոց ցեղասպանությունը». Ամերիկահայերի ակցիան Քիմ Քարդաշյանի տան մոտ

  • Aug 28, 2023

Ամերիկահայերը ակցիա են կազմակերպել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ:

Ակցիայից տեսանյութ է տարածել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։
Նրանք Քիմին հորդորել են խոսել Արցախի մասին, աշխարհին պատմել, որ 120.000 մարդ սովի է մատնված։

 

«Մենք հորդորում ենք Կիմ Քարդաշյանին որպեսզի նա խոսի և իր օտար ազգի հայտնի ընկերներին հորդորի, որ խոսեն Արցախի բլոկադայի մասին: 120000 արցախցիներ այսօր մատնված են սովի, իսկ աշխարհը լուռ է»,- տեսանյութին կից գրել է Վարդանյանը:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են կրել, որոնց վրա գրված է եղել՝ «Բայդե՛ն, խոսի՛ր Արցախի մասին», «Քի՛մ, խոսի՛ր Արցախի մասին», «Գործե՛ք հիմա», «Բացե՛ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը»:

Մեկնաբանություն

Որոնում