Ադրբեջանցիները հայտնում են Լաչինի անցակետից երեք հայ անչափահասի առևանգելու մասին. Մանրամասներ

  • Aug 28, 2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի ապօրինի անցակետից 3 անչափահասի առևանգելու մասին։

Ըստ լրատվամիջոցների՝ բերման ենթարկվածները  «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք «անարգել են Ադրբեջանի դրոշը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով։

Մեկնաբանություն

Որոնում