Արդեն հայտնել էինք, որ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնում էր՝ շատ վատ լուր է լսել․ ադրբեջանական կողմը Արցախից Հայաստան մեկնող 22-ամյա ուսանող տղայի է առևանգել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից։ Տղային ուղեկցել են ռուս խաղաղապահները։
«Մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- հայտնում է Պետրոսյանը։
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին Լաչինի ապօրինի անցակետից 3 անչափահասի առևանգելու մասին։
Բերման ենթարկվածները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք «անարգել են Ադրբեջանի դրոշը»։
Համաձայն Ադրբեջանական լրատվամիջոցների նոր տվյալների՝ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդները 10 օր անազատութան մեջ կմնան, ապա կարտահանձնվեն Հայաստան։ Սակայն նրանք Արցախ վերադարձի իրավունք չենք ունենա։