Ձեր գովազդն այստեղ

Վրшերթի է ենթարկվել ու hիվանդանnցում մաhացել հայտնի մոդելը. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 07, 2025

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Այսօր Ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Օրվա առթիվ՝ Հռիփսիմե Ելինյանը հրապարակել էր մայրիկի լուսանկարներն ու դրանց կից ջերմ գրառում կատարել։

Տոնական հրապարակում էր ներկայացրել նաև ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը՝ շնորհավորելով «բոլոր նրանց, ովքեր սիրում են առանց պայմանների»։

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն էլ ուրախալի լուրով էր կիսվել՝ հայտնելով, որ ինքն ու ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, երրորդ փոքրիկին են սպասում։ Զույգը դուստր է ունենալու։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում ընտանեկան ջերմ կադրերով էր կիսվել։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ինստագրամյան իր էջի story բաժնում եղբոր կնոջ հետ համատեղ լուսանկար էր տարածել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Վրաերթի է ենթարկվել ու մահացել «Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսին արժանացած Գյուլեր Էրդողանը։ Մոդելը հարբած վիճակում փախել է ոստիկաններից, ինչի հետևանքով էլ դեպքը տեղի է ունեցել։

Մեկնաբանություն

Որոնում