Բաց նամակ Գևորգ Մկրտչյանին և Քրիստինա Հովհաննիսյանին
Հարգելի՛ Գևորգ և Քրիստինա ջաներ,
Նախևառաջ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել երկուսիդ՝ մեր կայքի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար, և փորձենք հերթով անդրադառնալ ձեր կողմից հնչած մեղադրանքներին, փաստերին և ապատեղեկատվություններին.
Սկսենք ձեզ զարմացնելով․ Starnews.am կայքի և Starnews TV յութուբյան ալիքի ամսական դիտողականությունը անցնում է մի քանի միլիոնը։
Ինչպես փաստացի նշեցիք՝ մենք լուսաբանում ենք թե՛ ձեր նորությունները, թե՛ ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև, հիրավի, քննադատում ենք, թե՛ ձեզ, թե՛ ձեր բոլոր կոլեգաներին: Եթե դրականը ցանկանում եք հավանել, փորձե՛ք ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել նաև քննադատություններին:
Ինչ վերաբերվում է ձեր բաժանման մասին նյութերին, ապա նշենք, որ նյութը կազմված էր հարցական վերնագրով, և նյութի մեջ մանրամասն նշված էին պատճառները, թե ինչու է մեզ մոտ կասկած հարուցվել:
Հարգելի՛ Քրիստինա, այն ինչի մասին Ձեզ սովորեցրել են համալսարանում կոչվում է մեդիագրագիտություն, որը այս կոնտեքստում տեղին չէր հիշատակել:
Գևո՛րգ ջան, մեր փաստաբանական ուժեղ թիմի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Ձեր և Ձեր նշանածի կոլեգաներից ու վստահ ենք՝ կփոխվի Ձեզ մոտ այն կարծիքը, թե կարելի է մեզ հետ խոսել դատարան դիմելու սպառնալից տեքստով: Մենք միշտ պատրաստ ենք պատասխանատվություն կրել՝ մեր գրած յուրաքանչյուր հրապարակման համար օրենսդիր և մարդկային բոլոր մակարդակներում:
Ինչ վերաբերվում է վերջին հրապարակմանը, որ երկուսիդ բարկացրել է, նշենք, որ նյութը հիմնված էր լիովին օբյեկտիվ հիմնավորումների վրա:
Ամփոփելով խոսքը, ասենք, որ Starnews.am կայքը համարվում է այսօրվա լրատվական դաշտի՝ աստղային նորություններ հայտնող և հայ աստղերի կյանքը լուսաբանող թոփ կայքերից մեկը, մեր փաստաբանները միշտ պատրաստ են ամեն ինչի և եղե՛ք մի փոքր հադուրժող՝ քննադատությունների հանդեպ:
Մենք միշտ պատրաստ ենք հարթակներ տրամադրել թե՛ ձեզ թե՛ ձեր կոլեգաներին՝ արտահայտվելու ինքնաարտահայտվելու և հերքելու, քանի որ մենք միշտ հակված ենք օբյեկտիվ լրատվության ներկայացմանը:
Մեր թիմի անունից մաղթում ենք ձեզ երջանկություն և հավատացնում, որ դուք մեզ համար թիրախ չեք, այլ հայ աստղային լավագույն զույգերից մեկը, որոնց մասին խոսելը միշտ հետաքրքիր է:
Լա՛վ եղեք: