Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։
Զրույցի սկզբում Քեշիշյանը նշել էր, որ այս շրջանում բավականին դժվար է միանշանակ պատասխանել «ինչպե՞ս ես» հարցին.
«Կա շատ ծանր զգացողություն, որ ամեն ինչ կիսատ է, ամեն ինչ կորցնում ենք ու կան մարդիկ, որ ճակատագրի բերումով հայտնվել են այնպիսի կետում, որ ամենակարևոր բանը՝ հայրենիքն ու տունը, այլևս չկա և դու գիտես, որ փողոցում քայլում ես, բայց չգիտես՝ ում ես հանդիպելու։ Մեղավոր ենք բոլորս, որովհետև չկարողացանք խնամել այն հայրենիքը, որը ողջ սերունդ փորձել էր ձեռք բերել, կառուցել։ Ինչ տարբերություն արցախցի՞ն է կորցրել տունը, թե՞ մենք ազգովի ենք կորցրել հայրենիքի մի մեծ, սիրուն ու մշակույթով հարուստ մի մեծ կտոր։ Ու գիտակցում ենք, չէ՞, որ այս սերունդը չի կադող դա հետ բերել, հաջորդ սերունդն էլ չի կարող հետ բերել ու չգիտեմ՝ քանի սերունդ է պետք, որ հայ ժողովրդի գիտակցությունը բարձրանա ու հավաքի իր սահմանները, իսկ հիմա մենք ուղղակի կորցնում ենք ամեն օր»։
Ժամանակին Հրաչ Քեշիշյանը սրտի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ է ունեցել և ռեժիսորի խոսքով՝ պատճառը գենետիկական էր.
«Ես հասկանում էի, որ դա սարսափելի ցավոտ է, ու ես գիտակցում էի, որ գնացի, էլ չկամ։ Վերջին պահը, երբ համարյա մահացած քեզ տանում են վիրահատարան, այդ պահն եմ ես ընկալում»։
Ժամանակին աղմկահարույց թեմա էր դարձել Հրաչ Քեշիշյանի և Ֆելիքս Խաչատրյանի կոնֆլիկտը.
«Ընդամենը Ֆելոն հեռացվել էր այդ հաղորդումից, իրականում ես էլ, հետո Ֆելոն դուրս աշխատանքից։ Որ ասեմ շատ բռունցքային պահ էր, չէ, բայց հա եղել էր։ Դա ոչինչ չի նշանակում։ Դա չի նշանակում, որ դրանով կյանքը սահմանափակվում է կամ դրանով հարաբերությունները վերջանում են։ Ֆելոյի պատմությունը, ի վերջո, ինձ համար լիքը բան բացահայտեց՝ ուրիշ մարդկանց առումով։ Դաս էր և՛ իմ համար, և՛ Ֆելոյի կարծում եմ»։