«Ամուսինս 5 տարի փոքր է ինձնից». «Վերվարածների» Համեստը՝ ամուսնուց մեծ երևալու և բաժանման մասին

  • Oct 05, 2023

Տարիներ առաջ «Վերվարածները» հեռուստասերիալը ամենասպասված և սիրված հեռուստատեսային նախագծերից էր, որը մեծ հայտնիություն ապահովեց դերասանական կազմի համար։ Բացառություն չէր նաև դերասանուհի Անի Բայաթյանը, նույն ինքը՝ «Վերվարածների» Համեստը, ում կերպարը բավականին սիրված էր ու զվարճալի։

Տևական ժամանակ է, սակայն, ինչ դերասանուհին չի երևում հեռուստաէկրաններին, փոխարենը՝ ակտիվ գործունեություն է ծավալում թատրոնում։ Այս տարիների ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել նաև դերասանուհու անձնական կյանքում։ Անին հասցրել է ամուսնանալ հայտնի դերասաններից մեկի հետ, բաժանվել ապա կրկին ամուսնանալ։

Կարելի է ասել, որ «Վերվարածներից» հետո Անիին այլևս նման մասսայակություն վայելող նախագծում և կերպարում չենք տեսել ու այդ մասին խոսելիս նա նշել էր, որ ինքը այն դերասանուհիներից չէ, որ դեր է փնտրում, ինքը սպասում է առաջարկների, և թատրոնն է իրեն սնուցում ու հանում սթրեսային իրավիճակներից.

«Ամեն ինչ կանեմ, որ սոված չքնեմ։ Ամենաբարդ, դժվար բանն այն էր, որ երկար ժամանակ երեխայիս մենակ էի թողնում, որովհետև այդ ընթացքում շատ ակտիվ գործունեություն էր ինձ մոտ։ Հիմա զգում եմ, որ ցանկացած դեպքում այն մարկանց համար, ովքեր քեզ սիրում են և ում դու ես սիրում պետք է ժամանակ գտնել»։

Անիի դուստրերի միջև տարիքային տարբերությունը 11 տարի է և անդրադառնալով թեմային, թե արդյո՞ք դժվար չէր երկար տարիներ հետո կրկին մայրանալը, դերասանուհին ասել էր.

«Զգացողություններն այլ էին, բայց դժվար չէր, որոէհետև ցանկալի էր, դա այդպես պետք է լիներ»։

Ի դեպ՝ Անիի նախկին ամուսինը և առաջնեկի հայրը դերասան Իշխան Ղարիբյանն է, և դերասանուհու խոսքով՝ իրենք անգամ ամուսնալուծությունից հետո ջերմ հարաբերություններ են պահպանել.

«Հիմա Իշխանը իմ շատ լավ ընկերն է և նրա ընտանիքն բւ կինը՝ նույնպես, մենք առանձին շփվում ենք՝ անկախ ամեն ինչից, նա դերասանուհի է, իմ գործընկերն է, պարզապես խնդիրը իմ ու իր մեջ է եղել, ոչ ոք մեզ չի խանգարել, ոչ ոք մեզ չի ստիպել դա անել, մենք ենք որոշել ու հենց դրանից ելնելով է, որ մենք լավ ընկերներ ենք։

Անիի երկրորդ ամուսինը բեմանկարիչ 3D մոդելավորող Նարեկ Քեշիշյանն է, ով 5 տարի փոքր է դերասանուհուց և խոսելով իրենց տարիքային տարբերության և ամուսնու մասին, Անին նշել էր.

«Ես ու ամուսինս նույն՝ 1980-ականների սերնդից ենք, ես նրանից մեծ չեմ այնքան, որքան, ասենք, Պուգաչովան Գալկինից, այնպես որ, չարժե այդքան քննարկել այդ հարցը: Ամուսինս ինձնից 5 տարով է փոքր, մենք միմյանց հիանալի հասկանում ենք: Ամուսինս բեմանկարիչ է, երկար տարիներ աշխատել է Գյումրու դրամատիկական, Պատանի հանդիսատեսի թատրոններում: Նրա հայրը եւս բեմանկարիչ է, այնպես որ, սերը դեպի թատրոնը անցել է իր հայրիկից: Հիմա նա 3D դիզայներ է, բայց կարոտում է բեմանկարչի իր ստեղծագործական աշխատանքը: Ամեն դեպքում, թատրոնը դեպի իրեն ձգելու կախարդական ուժ ունի, որի դեմ դժվար է դիմագրավել»։

Մեկնաբանություն

Որոնում