Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այն հայտնիներից է, ով կարճ ժամանակահատվածում հայտնիություն ձեռք բերեց և սիրվեց հանրության կողմից:
Դերասանուհին այս պահին գտնվում է հղիության 3-րդ եռամսյակում: Նա զայրացել և նեղսրտել է: Այն , որ դերասանուհին իր ինստագրամյան էջում ունի բավականին շատ հետևորդներ, նորություն չէ:
Սակայն մինչ Հասմիկը հպարտանում էր իր հետևորդներով, որևէ մեկը փորձել է չարություն անել նրա նկատմամբ:
Բանն այն է, որ դերասանուհու հետևորդների ցանկը լցվել է ֆեյքերով, ինչն էլ վտանգ է հանդիսանում էջի համար: Հասմիկը որոշել է հատ առ հատ ջնջել ֆեյք հետևորդներին:
Նա միաժամանակ հարց է տվել, թե ում է վատություն արել կամ որ մեղքի համար են իր հետ այդպես վարվում:
Ստորև ներկայացնում ենք դերասանուհու գրառումն ու հրապարակումը: