Տարվա լավագույն երգիչը Արամեն պետք է լիներ, երգը՝ նրա և D’Litte-ի հիթը… Արա Ղազարյանը՝ մրցանակակակիրների և անարդարության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ՝ մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը, որի շուրջ քննարկումները սկսվել էին, դեռ շաբաթներ առաջ։
Ինտրիգներ, մրցակցություն և շքեղ կերպարներ, ահա այն ամենը ինչ կարելի է ասել այս մրցանակաբաշխության ընթացքի մասին։
Խոսելով մրցանակակիրների մասին պետք է նշենք, որ՝
Տարվա «Լավագույն երգիչ» ճանաչվեց Արամ Mp3-ին, «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում հաղթեց Իվետա Մուկուչյանը:
Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում՝ Տաթև Ասատրյան։
Տարվա լավագույն երգ`«Ճանապարհեցիր ինձ տուն». Սոնա Ռուբենյան։
Հաղորդավար և լրագրող Արա Ղազարյանը իր ինստագրամյան էջում մեկնաբանել է ողջ մրցանակաբաշխության ընթացքը՝ «Կարմիր գորգ»-ից մինչև մրցանակներ։
Նրա խոսքը կտրուկ է և անաչառ։ Արա Ղազարյանի խոսքը առաջարկում ենք լսել այս հոլովակում։

















