Յանա Դանիելյանի նոր հրապարակումը սիրելիի հետ. բացառիկ

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը շարունակում է սոցիալական էջերում շատ ակտիվ գործունեություն ծավալել և կիսվել իր գործունեությամբ և աշխատանքային նորություններով։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում հաղորդավարուհու անձնական կյանքը մշտապես քննարկումների կենտրունում է։ Ամուսնալուծությունից հետո Յանան հաճախ էր հանդես գալիս էմոցիոնալ հրապարակումներով, սակայն ամեն բան խաղաղվեց կյանքի նոր փուլի հետ։

Իր վերջին հարցազրույցի ընթացքում նա հայտնեց, որ սիրտը զբաղված է, իսկ արդեն օրեր առաջ նա ցույց է տվել նոր սիրելիի հետ ունեցած ռոմանտիկ ընթրիքից բացառիկ կադրեր։
Այս հրապարակումը ուրախություն է պատճառել նրա երկրպագուներին, ովքեր ցանկանում էին Յանային կրկին երջանիկ ու խաղաղ տեսնել։

“Look&Face” հաղորդման շրջանակներում հնչած բացահայտումները շարունակում են մնալ StarNews-ի և հանրության ուշադրության կենտրոնում՝ լույս սփռելով հաղորդավարուհու կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունների վրա:

Ամալյա Հովհաննիսյանը հարցը ձևակերպելիս նշեց, որ հանրությունը՝ ամուսնալուծությունից անմիջապես հետո, հորդորեց Յանային կրկին սիրել և երջանիկ լինել.
Յանան այս դիտարկմանը այսպես պատասխանեց.

«Մարդիկ չեն տեսնու՞մ, որ ես երջանիկ եմ։ Իրականում իմ սրտիկը զբաղված է մնացածը՝ Աստված առաջ։
Միայն՝ որպես խորհուրդ կուզեմ ասել, որ մարդիկ չփնտրեն երջանկություն ուրիշների մեջ, պետք է դու ինքդ գտնես քո մեջ երջանկությունը, հետո ամեն ինչի մեջ կգտնեք էդ սերը և երջանկությունը։ Ուղղակի մի վազեք ոչ մի բանի և ոչ մեկի հետևից։ Ինչը, որ ձերն է կլինի ձերը, ինչին, որ դուք արժանի եք միանշանակ կգտնի ձեզ։ Թող բոլորը հիշեն՝ ինչը մեր ներսում ա դա արտացոլվում ա մեր շուրջը».- անկեղծացել էր Յանա Դանիելյանը։

Հաղորդավարուհին խոսքի ընթացքում անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյո՞ք շփում կա դստեր՝ Ադելի, և նախկին ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի միջև։ Վերջինս՝ դեռ մեկ տարի առաջ, իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ չեն հանդիպում դստեր հետ: Յանան նշեց.
«Կարելի է ասել՝ Սուրենն ու Ադելը շփում չունեն, հազվադեպ։ Ընդհանրապես որևէ որոշում չկա նրանց չհանդիպելու, չխոսելու վերաբերյալ: Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը։ Լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Պարզապես իրականությունն է այսպիսին: Միգուցե զբաղվածությունն է պատճառը: Սուրենն էլ արդեն իր ընտանիքն ունի։ Երբ էլ հանդիպում են, շատ լավ շփվում են: Հայրիկից նեղանալու խնդիր չկա, Ադելը շատ լավ ա վերաբերվում։ Իմ երեխայի մեջ խանդ հասկացողություն չկա, էստեղ կա պապա- աղջիկ հարաբերություններ, եթե Ադելը ստանա պատշաճ վերաբերմունք, ինքը կընդունի ամեն բան։ Ժամանակին եղել է հարց՝ ինչու իրեն շատ ուշադրություն չի դարձնում հիմա այդ հարցն էլ չկա։ Ամեն մեկս մեր կյանքով ապրում ենք»։